-
10.04.2016|
09:51
Ապրիլի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ բացառությամբ առաջնային գծի հյուսիսային հատվածի, որի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 82 մմ ականանետ (2 արկ) և 122 մմ Դ-30 հաուբից տիպի հրանոթ (2 արկ):
-
10.04.2016|
00:20
Ռուսաստանը և Հայաստանի, և Ադրբեջանի համար գործընկեր-երկիր է հանդիսանում՝ այսպես է արձագանքել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարցին, թե Ռուսաստանը շարունակելու՞ է սպառազինություն տրամադրել երկու կողմերին:
-
09.04.2016|
14:47
Deutsche Welle հեռուստաընկերությանը հարցազրույցում, անդրադառնալով հակամարտ ուժերի միջև խաղաղապահների, օրինակ, ռուսական ուժերի տեղակայմանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասաց.
-
09.04.2016|
14:45
Համարյա երեք տասնամյակ Անդրկովկասի լեռներում, Լեռնային Ղարաբաղ կոչվող վայրում նիրհում է Մեծ Եվրոպայի ամենավտանգավոր չկարգավորված կոնֆլիկտը՝ The New York Times-ում գրում է Կառնեգիի եվրոպական կենտրոնի գիտաշխատող Թոմաս դե Վաալը:
-
09.04.2016|
13:23
Անօդաչու-ինքնասպանը, հնարավոր է, առաջին անգամ օգտագործվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին մարտերի ընթացքում՝ գրում է բրիտանական Telegraph-ը:
-
09.04.2016|
13:22
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու՝ «Միացյալ ազգային շարժման» համախոհները անհանգստացած են Լեռնային Ղարաբաղում հակամարտության էսկալացիայով և ռազմական գործողություններով:
-
09.04.2016|
13:21
ԼՂ-ում ապրիլի 1-ին հրադադարի խախտումից ի վեր, թե հայկական և թե ադրբեջանական կողմերը միմյանց են մեղադրում ռազմական գործողություններ սկսելու մեջ: Հակամարտության թեման քննարկելիս՝ բազմիցս խոսվում է լարված իրավիճակի հետ կապված Ռուսաստանի շահերի, դերի և իհարկե՝ հակամարտող կողմերի զինամթերքի հիմնական մատակարար լինելու մասին:
-
09.04.2016|
13:09
Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և 60- միլիմետրանոց ականանետների (7 արկ) կիրառմամբ խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը՝ փոխանցում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։
-
09.04.2016|
02:02
Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականցրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է ՊԲ զինծառայողներ` կրտ. ս-տ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանի (ծնվ. 1996թ.) և շարք. Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանի (ծնվ. 1996թ.) դիակները:
-
08.04.2016|
23:37
«Ամեն ինչ արվում է պայմանագրերի համաձայն: Մեր պարագայում երկու երկրներն էլ ռազմավարական գործընկերներ են»,- ասել է փոխվարչապետը: